Մատչելիության հղումներ

Միրզոյանը և Բայրամովը Ռուսաստանում կհանդիպեն մայիսին. Ալիև


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյան, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյան, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով

Մայիսին Ռուսաստանում կկայանա Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Շուշիում անցկացվող «Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականության ձևավորումը. անցյալից ներկա և ապագա» համաժողովում։

Ելույթի տեքստը հրապարակվել է այսօր Ադրբեջանի ղեկավարի կայքում։

«Երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի նախարարների բանակցությունների հաջորդ փուլը պետք է անցկացվի Ռուսաստանում այս ամիս»,- ասել է Ալիևը։

Միաժամանակ, նա նշել է, թե «ավելի օգտակար ու անհրաժեշտ» է համարում երկու երկրների ուղիղ բանակցությունները։ «Կարծում եմ՝ մենք պետք է ավելի առաջ շարժվենք այս ուղղությամբ, եթե, իհարկե, Հայաստանը նույնպես պատրաստ է դրան», - հայտարարել է Ալիևը:

XS
SM
MD
LG