Մատչելիության հղումներ

Կրակոցների հետքեր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհաններին


Ոստիկանությունից հայտնում են՝ այսօր ահազանգ-հաղորդում են ստացել, որ Բաբաջանյան 25 հասցեում գործող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհանին կան հրազենի կրակոցի հետքեր։

Ըստ ոստիկանության՝ ահազանգողն իր կարծիքն է հայտնել, որ դրանք օդաճնշիչ զենքի հետքեր են։

Ո՞վ կամ ովքե՞ր են կրակել դպրոցի պատուհաններին, դրանք ներսի՞ց են եղել, թե՞ դրսից՝ ոստիկանությունից չմանրամասնեցին։ «Ազատությանը» փոխանցեցին, միայն, որ օպերատիվ-քննչական խմբերը տեղում են, այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Սուսաննա Մարկոսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ առավոտյան, մինչև ուսումնական պարապմունքների սկիզբը, միջին դպրոցի ղեկավարն ու ուսուցիչները պատուհաններին անցքեր են նկատել՝ հավանաբար կրակոցների հետքեր, ու տեղեկացրել են ոստիկանությանը։

«Մայր դպրոցի ապակիներին շուրջ 20 անցք է եղել, գնդակներ չկան»,- փոխանցեց Մարկոսյանն ու ընդգծեց՝ այլ մանրամասներ չգիտեն։

Ոստիկանություն ահազանգողը դպրոցի ուսուցիչներն են եղել։ Դպրոցից հերքում են ոստիկանության հայտնած լուրը, թե իրենք օդաճնշիչ զենքի մասին ոստիկանությանը տեղեկություն են փոխանցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG