Մատչելիության հղումներ

Տասնյակ ձերբակալվածներ Ստամբուլում կայացած մայիսմեկյան ցույցի ընթացքում


Թուրքական ոստիկանությունն այսօր Ստամբուլի կենտրոնում տասնյակ մարդկանց է ձերբակալել մայիսմեկյան ցույց անցկացնելու փորձի ընթացքում։

Reuters գործակալության փոխանցմամբ, ոստիկանությունը չի թույլատրել ձախակողմյան կուսակցությունների և արհմիությունների անդամներին մուտք գործել Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակ։

Թուրքական Demiroren լրատվական գործակալության փոխանցմամբ, առնվազն 35 մարդ է բերման ենթարկվել Ստամբուլի կենտրոնական Բեշիքթաշ թաղամասում։

Ստամբուլի նահանգապետարանի պնդմամբ, ցուցարարները խախտել էին իշխանությունների որոշումը, որի համաձայն, Մայիսի 1-ի տոնակատարությունները թույլատրվում էր անցկացնել միայն քաղաքի մի շարք՝ հատուկ դրա համար հատկացված տարածքներում, որոնց թվում կենտրոնական թաղամասերը ընդգրկված չէին։

XS
SM
MD
LG