Մատչելիության հղումներ

Իրանը վերաբացել է դիվանագիտական ներկայացուցչությունները Սաուդյան Արաբիայում


Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի, արխիվ
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի, արխիվ

«Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվող իրանական երեք դիվանագիտական ներկայացուցչությունները վերսկսել են աշխատանքը», - այսօր Թեհրանում ասուլիսի ժամանակ հայտարարել է իսլամական հանրապետության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«Էր-Ռիյադում և Ջիդդայում գտնվող ներկայացչությունների աշխատանքն առայժմ նախնական փուլում է», - Fars գործակալության փոխանցմամբ՝ ասել է Քանանին։

Անցած շաբաթավերջին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիայում գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններն աշխատանքը վերսկսելու են «մոտ ապագայում»։

Իրանը և Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերությունները խզել էին 2016 թվականին։

XS
SM
MD
LG