Մատչելիության հղումներ

Էրդողանը հայտարարում է «Իսլամական պետության» պարագլուխներից մեկի ոչնչացման մասին


Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը՝ կնոջ հետ, Անկարայում նախընտրական հանդիպման ժամանակ, 30-ը ապրիլի, 2023թ.
Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը՝ կնոջ հետ, Անկարայում նախընտրական հանդիպման ժամանակ, 30-ը ապրիլի, 2023թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը կիրակի երեկոյան հայտարարել է երկրի Ազգային հետախուզական ծառայության (MIT) կողմից Սիրիայում իրականացված հատուկ գործողության մասին, որի ընթացքում սպանվել է «Իսլամական պետություն» խմբավորման պարագլուխներից մեկը։

«Այդ մարդու անունն է Աբու Հուսեյն ալ Կուրեյշի, նա չեզոքացվել է մեր հետախուզության գործողությունների արդյունքում», - հայտարարել է Էրդողանը՝ նշելով, որ տևական ժամանակ էր, ինչ թուրքական հատուկ ծառայությունները հետևում էին «Իսլամական պետության» բարձրաստիճան զինյալին։

XS
SM
MD
LG