Մատչելիության հղումներ

Մահացել է ռուս մոդելավորող Վյաչեսլավ Զայցևը


Մահացել է ռուս մոդելավորող Վյաչեսլավ Զայցևը:

Զայցևը 85 տարեկան էր։ Հաղորդվում է, որ նա մահացել է մերձմոսկովյան Շյոլկովո քաղաքի հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել էին ներքին արյունահոսությամբ։ Մոդելավորողը վերջին տարիներին ծանր հիվանդ էր։

Վյաչեսլավ Զայցևը որպես մոդելավորող հայտնի դարձավ դեռևս 1960-ականներին՝ դառնալով խորհրդային առաջին մոդելավորողներից մեկը, ով ճանաչում ձեռք բերեց Արևմուտքում, հատկապես Ֆրանսիայում, որտեղ նրան անվանում էին «Կարմիր Դիոր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG