Մատչելիության հղումներ

Էրդողանն ու Պուտինը տեսակապով մասնակցել են «Ակկույու» ԱԷԿ-ի առաջին բլոկի ներբեռնման արարողությանը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապով մասնակցել են Թուրքիայի առաջին ատոմակայանի առաջին բլոկը միջուկային վառելիքով ներբեռնելու միջոցառմանը։

«Ակկույու» ԱԷԿ-ը կառուցում է Ռուսաստանը։

«Խաղաղ ատոմի ոլորտում համագործակցելուց բացի, բնականաբար մենք քննարկեցիքն նաև ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման բոլոր ակտուալ հարցերը։ Ձեռք են բերվել մի ամբողջ շարք սկզբունքորեն կարևոր համատեղ պայմանավորվածություններ»,- տեսակապով հեռարձակված ելույթում ասել է Պուտինը։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Էրդողանը շնորհակալություն է հայտնել ատոմակայանի ծրագիրը իրականացնելու ներդրման համար։ Զրույցի ընթացքում շոշափվել է նաև ուկրաինական թեման, մասնավորապես Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի արտահանման հետ կապված իրավիճակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG