Մատչելիության հղումներ

Սև ծովից «Կալիբր» հրթիռներով հարվածներ են հասցվել Նիկոլաևին


Ուկրաինա - Հրթիռի հարվածից հետո այրվող շենք Նիկոլաևում, 27-ը ապրիլի, 2023թ.
Ուկրաինա - Հրթիռի հարվածից հետո այրվող շենք Նիկոլաևում, 27-ը ապրիլի, 2023թ.

Ռուսները Սև ծովից «Կալիբր» հրթիռներով գիշերը հարձակում են իրականացրել Նիկոլաև քաղաքի վրա։ Ուկրաինական կողմը հաղորդում է մեկ զոհվածի և 23 վիրավորի մասին:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով Նիկոլաևի գիշերային հրետակոծության հետևանքները: «Գիշերվա ընթացքում Ռուսաստանը Սև ծովից արձակված չորս «Կալիբր» հրթիռներով գնդակոծել է Նիկոլաևը, բարձր ճշգրտության զենքերն ուղղված են եղել առանձնատների, պատմական շենքի և բարձրահարկ շենքի վրա», - ասել է նա՝ կատարվածն անվանելով մարդկության դեմ հանցագործություն։

Ռուսաստանը դեռ չի մեկնաբանել Նիկոլաևի վրա հարձակումների մասին տեղեկությունը։

XS
SM
MD
LG