Մատչելիության հղումներ

Կիպրոսում փորձել են հրկիզել Ռուսաստանի մշակութային կենտրոնը, տուժածներ չկան


Հրդեհ Կիպրոսի Ռուսաստանի մշակութային կենտրոնում, Նիկոսիա, 26 ապրիլի, 2023թ.
Հրդեհ Կիպրոսի Ռուսաստանի մշակութային կենտրոնում, Նիկոսիա, 26 ապրիլի, 2023թ.

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում հրդեհ է բռնկվել Ռուսաստանի մշակութային կենտրոնի շենքում: Հրշեջներն այն մարել են, տուժածներ չկան:

Կենտրոնի աշխատակից Ալինա Ռադչենկոյի փոխանցմամբ, շենքի վրա ինչ-որ մեկը նետել է «Մոլոտովի կոկտեյլներ» (դյուրավառ հեղուկով լցված շշեր):

«Լսվել է երկու հուժկու թրխկոց, ապա առաստաղն ու պատը սկսել են այրվել: Մարդկանց տարհանել են, ոստիկանները շրջապատել են շենքը, տեղում հրշեջներ են աշխատում»,- ասել է Ռադչենկոն:

Դեպքի վայր են հասել հինգ հրշեջ մեքենաներ և մեկ զրահամեքենա: Այս պահին հայտնի չէ, թե ով է և ինչ պատճառով է փորձել հրկիզել շենքը: Ոստիկանները հետաքննում են միջադեպի հանգամանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG