Մատչելիության հղումներ

Ռուսաստանում МиГ-31 ինքնաթիռ է կործանվել, օդաչուները ծանր վիճակում են


ՄԻԳ-31 տեսակի ռուսական մարտական օդանավ, արխիվ:
ՄԻԳ-31 տեսակի ռուսական մարտական օդանավ, արխիվ:

Ռուսաստանում՝ Մուրմանսկի շրջանում МиГ-31 տեսակի մարտական ինքնաթիռ է կործանվել: Օդաչուներին փոխադրել են հիվանդանոց:

Ըստ բժիշկների, ինքնաթիռի աղետից տուժած օդաչուները ծանր առողջական վիճակում են:

«Ինքնաթիռը վթարվել է ուսումնական թռիչքի ընթացքում, երկու օդաչուները կատապուլտով դուրս են նետվել, ինքնաթիռն ընկել է ամայի վայրում»,- ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

МиГ-31-ը երկտեղանոց, հեռահար գերձայնային կործանիչ է: Դա չորրորդ սերնդի առաջին մարտական օդանավն է, որը 1982 թվականին արտադրվել է Խորհրդային Միությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG