Մատչելիության հղումներ

Վրացական ոստիկանությունը հետաքննություն է սկսել «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության ղեկավարի ծեծի առթիվ


Արխիվ
Արխիվ

Ուրբաթ երեկոյան Թբիլիսիում ծեծի է ենթարկվել «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության ղեկավար Արթուր Միրզոյանը։

Վրացահայ գործիչը հայտնել է, որ հարձակումը տեղի է ունեցել իր տան դիմաց։ Միրզոյանը դիմակավորված երեք անձանց կողմից հարձակման է ենթարկվել, որոնցից երկուսը ծեծել են նրան մահակներով, երրորդը նկարահանել է տեղի ունեցողը։

Նա այս հարձակումը կապում է այն հանգամանքի հետ, որ իր ղեկավարած կազմակերպությունը պատրաստվում է ապրիլի 23-ին և 24-ին՝ Ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված երթեր կազմակերպել Թբիլիսիում։

Վրաստանի ոստիկանությունը հայտարարել է, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսել «խմբակային բռնության» հոդվածով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG