Մատչելիության հղումներ

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը բողոքի նամակ է հղել Պետդումայի նախագահին


Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան բողոքի նամակ է հղել Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ իր դժգոհությունն արտահայտելով Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Մատվեիչևի վերջին հայտարարությունների առթիվ։

«Ռուսարմինֆո» գործակալությանը տված հարցազրույցում ռուսաստանցի պատգամավորը օրերս պնդել էր, թե Բաքուն և Անկարան փորձում են Հայաստանին սադրել կտրուկ գործողությունների և տապալել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը։

«Մատվեիչևի վերջին հայտարարությունները Ադրբեջանում լուրջ մտահոգություն են առաջացրել՝ հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ռուսաստանի միջնորդական ջանքերը», - նշել է Գաֆարովան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG