Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան դատարանը հեռակա կալանավորեց հետաքննող լրագրող Գրոզևին


Մոսկվայի Լեֆորտովսկի շրջանային դատարանը Bellingcat-ի հետաքննող լրագրող Խրիստո Գրոզևին հեռակա կարգով կալանավորելու որոշում է կայացրել։ Քննչական մարմինը դատարանից պահանջել է լրագրողին կալանավորել Ռուսաստանի սահմանը ապօրինի հատելու հոդվածով։

Անցած դեկտեմբերին Ռուսաստանի իրավապահները Գրոզևի նկատմամբ հետախուզում են հայտարարել, սակայն գործի մանրամասները հայտնի չէին։ ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ Գրոզևի դեմ գործի հիմքում The Insider-ի գլխավոր խմբագիր Ռոման Դոբրոխոտովի փախուստն է Ռուսաստանից։ Քննիչները պնդում են, որ Խրիստո Գրոզևն է օգնել ռուսաստանցի լրագրողին հատել երկրի սահմանը։

Դոբրոխոտովը լքել է Ռուսաստանը 2021 թվականի ամռանը, վերջինս հաստատել է, որ ռուս-ուկրաինական սահմանը հատել է շրջանցելով պաշտոնական անցակետերը։

Բուլղարացի լրագրող Խրիստո Գրոզևը մի շարք հայտնի հետաքննությունների հեղինակ է, այդ թվում՝ Դոնբասում կործանված մալազիական «Բոինգի», Սկրիպալների, Նավալնիի թունավորման գործերով։ Անցած փետրվարին նա լքել է Ավստրան, որտեղ բնակվում էր վերջին 20 տարիներին՝ անվտանգության հետ կապված սպառնալիքների պատճառով։ Գրոզևը, վկայակոչելով ավստրիական հատուկ ծառայությունների տվյալները, հայտարարել է, որ Ռուսաստանի վարձկանները տեղացի ռուսաստանցի գործակալների օգնությամբ ակտիվ փնտրում են իրեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG