Մատչելիության հղումներ

Ալբանիան չեղարկեց ազատ վիզային ռեժիմը ՌԴ քաղաքացիների համար


Ալբանիա - Տեսարան մայրաքաղաք Տիրանայի կենտրոնից, արխիվ
Ալբանիա - Տեսարան մայրաքաղաք Տիրանայի կենտրոնից, արխիվ

Ալբանիան չեղարկեց Ռուսաստանի քաղաքացիների համար ազատ վիզային ռեժիմը, ասվում է ՌԴ-ում Ալբանիայի դեսպանատան կայքէջում հրապարակված հաղորդագրությունում։

Նախկինում ռուսաստանցիները կարող էին մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը առանց վիզայի այդ երկիր մտնել, այժմ Ալբանիա այցելելու համար Տիրանան պահանջում է մուտքի թույլտվություն ստանալ։

Անցած տարվա սեպտեմբերին Եվրամիությունը կասեցրեց Ռուսաստանի հետ պարզեցված վիզային ռեժիմը՝ ավելացնելով անհրաժեշտ փաստաթղթերի թիվը, ինչպես նաև մեծացնելով վիզայի վճարը։

Եվրամիության անդամ մի շարք երկրներ՝ Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Ֆինլանդիան, Լեհաստանը և Չեխիան, ինքնուրույն որոշումներով ընդհանրապես փակել են իրենց սահմանները ռուսաստանցի զբոսաշրջիկների համար:

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանակում գրեթե բոլոր եվրոպական երկրները, ԱՄՆ-ը և Կանադան փակել են իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG