Մատչելիության հղումներ

Մեքսիկան նախկին նախագահի օդանավը վաճառել է Տաջիկստանին


Boeing 787 Dreamliner օդանավը, արխիվ
Boeing 787 Dreamliner օդանավը, արխիվ

Մեքսիկայի իշխանությունները երկրի նախկին նախագահի օդանավը վաճառել են Տաջիկստանին: Այդ մասին հայտարարել է Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը։

«Մեքսիկայի ժողովրդին տեղեկացնում եմ, որ այսօր նախագահական ինքնաթիռի առքուվաճառքի գործարքը ստորագրվել է», - երեկ Թվիթերում գրել է Լոպես Օբրադորը։

Ըստ պաշտոնական տվյալների՝ Boeing 787 Dreamliner-ի ձեռքբերման համար Դուշանբեն վճարել է 92 միլիոն դոլար։

Տաջիկստանի իշխանությունները նախագահական նոր փոխադրամիջոցի ձեռքբերման մասին չեն հայտնել։

Մասնագետների գնահատմամբ՝ օդանավը, որը Մեքսիայի կառավարությունը ձեռք էր բերել 2012 թվականին՝ 220 միլիոն դոլարով, պատկանում է լյուքս դասին և համարվում է աշխարհի երկրների ղեկավարների կողմից օգտագործվող ամենախնայող ու ժամանակակից ինքնաթիռը։ Մեքսիկայի իշխանությունները փորձում էին այն վաճառել արդեն մի քանի տարի՝ գրեթե կես գնով, բայց գնորդ չէր հայտնվում, կառավարությունը նույնիսկ առաջարկում էր վիճակախաղով խաղարկել օդանավը:

«Մենք երջանիկ ենք», - հայտարարել է նախագահ Լոպես Օբրադորը և հավելել, որ գործարքից ստացված հասույթը կուղղվի երկրի ամենաաղքատ նահանգներում՝ Գերերոյում և Օախակայում հիվանդանոցների շինարարությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG