Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի փոխվարչապետը հրաժարական է տվել


Միացյալ Թագավորության փոխվարչապետ Դոմինիկ Ռաաբ, արխիվ
Միացյալ Թագավորության փոխվարչապետ Դոմինիկ Ռաաբ, արխիվ

Հրաժարական է տվել Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Դոմինիկ Ռաաբը։

Հեռանալու մասին նրա դիմումը հաջորդում է ներքին հետաքննության արդյունքների հրապարակմանը, որոնք հաստատում են, որ բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյան աշխատավայրում «վախի մշակույթ» է ստեղծել և «բուլինգի» ենթարկել իր ենթականերին։

Ռաաբի հասցեին նման մեղադրանքներ հնչեցին ամիսներ առաջ, պաշտոնյան խոստացել էր թողնել պաշտոնը, եթե հետաքննությունը հաստատի այդ պնդումները։

Դոմինիկ Ռաաբը փոխվարչապետ է նշանակվել 2022 թվականի հոկտեմբերին, նա միաժանակ զբաղեցնում է նաև արդարադատության նախարարի պաշտոնը։ Բորիս Ջոնսոնի վարչապետության օրոք Ռաաբը ղեկավարում էր բրիտանական դիվանագիտական գերատեսչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG