Մատչելիության հղումներ

Ռամշտայնում մեկնարկել է Կիևին ռազմական աջակցության հարցերով հերթական հանդիպումը


Գերմանիա - ԱՄՆ և Ուկրաինայի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը և Ալեքսեյ Ռեզնիկովը ասուլիսի ժամանակ, Ռամշտայն, 21-ը ապրիլի, 2023թ.
Գերմանիա - ԱՄՆ և Ուկրաինայի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը և Ալեքսեյ Ռեզնիկովը ասուլիսի ժամանակ, Ռամշտայն, 21-ը ապրիլի, 2023թ.

Գերմանիայում մեկնարկել է այսպես կոչված Ռամշտայնի ձևաչափով հերթական հանդիպումը, որի մասնակիցները քննարկում են Ուկրաինային ռազմական աջակցությունը։

Նիստի մեկնարկից առաջ բանակցություններ են վարել Ուկրաինայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները։ Ալեքսեյ Ռեզնիկովի խոսքով՝ Լլոյդ Օսթինի հետ քննարկել են Կիևին սպառազինության առաջիկա մատակարարումները։

Ռամշտայնի ձևաչափով հանդիպմանը մասնակցում է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ով նախօրեին այցելել էր Կիև: Ստոլտենբերգի խոսքով՝ դաշինքի «բոլոր անդամները կողմ են, որ Ուկրաինան ընդգրկվի ՆԱՏՕ-ի կազմում»։ Հյուսաստլանտյան դաշինքի ղեկավարը, սակայն, խուսափել է հստակեցնել՝ արդյոք կոնկրետ քայլեր կձեռնարկվեն ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում՝ հուլիսին, Կիևի անդամակցության հարցով: Ստոլտենբերգը նշել է, որ այժմ գլխավոր անելիքը Պուտինի բանակի դեմ պատերազմում Կիևին աջակցելն է:

XS
SM
MD
LG