Մատչելիության հղումներ

Բաքուն վեց շաբաթ է սպասում է իր առաջարկներին Երևանի պատասխանին. Բայրամովը՝ Օլսոնին


Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալը երեկ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։

Ջեյհուն Բայրամովը Էրիկա Օլսոնի հետ բանակցություններում ասել է, թե Բաքուն վեց շաբաթ է սպասում է խաղաղության պայմանագրի կնքման իր առաջարկներին Երևանի պատասխանին:

Բայրամովի խոսքով՝ «հետկոնֆլիկտային փուլում Ադրբեջանը շահագրգռված է բանակցային գործընթացի հաջող ավարտով»:

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության՝ Էրիկա Օլսոնն, իր հերթին, նշել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը, ինչը պահանջում է խաղաղության պայմանագրի ստորագրում։

Պետքարտուղարի փոխտեղակալն ընդգծել է, որ ամերիկյան կողմը միշտ պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ հիմքով անցկացվող բանակցություններին։

XS
SM
MD
LG