Մատչելիության հղումներ

Ադրբեջանում զինծառայող է մահացել


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, արխիվ, Բաքու:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, արխիվ, Բաքու:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, գերատեսչության ենթակայության տակ գտնվող գլխավոր կլինիկական հոսպիտալում մահացել է զինծառայող Փանախ Իսմայլովը:

Նախարարության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ «զինծառայողը հիվանդանոց է փոխադրվել իշեմիկ ինսուլտի և աջ միջին ուղեղային զարկերակի թրոմբոզի ախտորոշմամբ»:

Հիվանդանոցում գրանցվել է առաջնային թրոմբոֆիլիա և բազմակի օրգանների անբավարարության ֆոնին առաջացած ուղեղային կոմա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG