Մատչելիության հղումներ

Եվրամիությունը 2024 թվականից կչեղարկի վիզային ռեժիմը Կոսովոյի հետ


Կոսովոյի բնակիչները նշում են անկախության օրը, արխիվ
Կոսովոյի բնակիչները նշում են անկախության օրը, արխիվ

Եվրոպական միությունը 2024 թվականի հունվարի 1-ից կչեղարկի վիզային ռեժիմը Կոսովոյի հետ, չնայած այն հանգամանքին, որ միության 5 երկրներ տակավին չեն ճանաչել այդ պետության անկախությունը: Այդ մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիպերը:

Նրա խոսքով, խնդիրը Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ երեկ համաձայնեցրել են Եվրախորհրդարանը և Եվրամիության Խորհուրդը:

«Կոսովոյի անձնագիր ունեցողները 2024 թվականի հունվարի 1-ից կարող են 180 օրվա ընթացքում ընդհուպ 90 օրով այցելել Եվրոպական միություն», - ասել է Հիպերը:

Կոսովոն Սերբիայից անկախացել է 2008 թվականի փետրվարի 17-ին: Այսօրվա դրությամբ Կոսովոյի անկախությունը Եվրամիության 27 պետություններից չեն ճանաչել Իսպանիան, Հունաստանը, Կիպրոսը, Սլովակիան և Ռումինիան:

Բրյուսելը Բելգրադին հորդորում է ճանաչել Կոսովոյի անկախությունը, քանի որ 5 նշված երկրներին կընձեռի դիրքորոշումը վերանայելու հնարավորություն, ճանապարհ կբացի առանց խոչընդոտների Եվրամիությանը Կոսովոյի ինտեգրման համար ու մեծապես կնպաստի Եվրամիության և Սերբիայի հարաբերությունների բարելավմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG