Մատչելիության հղումներ

Եմենում օգնության բաշխման ժամանակ հրմշտոցից 78 մարդ է զոհվել


Եմեն - Հրմշտոցը մարդասիրական օգնության բաշխման ժամանակ, Սանա, 20-ը ապրիլի, 2023թ.
Եմեն - Հրմշտոցը մարդասիրական օգնության բաշխման ժամանակ, Սանա, 20-ը ապրիլի, 2023թ.

Առնվազն 78 մարդ զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Եմենում երեկ ուշ երեկոյան օգնություն տրամադրելու միջոցառման ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով, հայտնում է Associated Press-ը:

Տասնյակ տուժածներ տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Նրանցից առնվազն 13-ը լուրջ վնասվածքներ են ստացել, ասել է առողջապահության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան։

Հութիների կողմից ղեկավարվող ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հրմշտոցը մայրաքաղաք Սանայում տեղի է ունեցել, երբ հարյուրավոր մարդիկ հավաքվել էին ձեռնարկատերերի կողմից կազմակերպված միջոցառմանը:

ՆԳՆ-ից հայտնել են, որ բերման են ենթարկել երկու կազմակերպիչների։ Ներկայումս կատարվում է հետաքննություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG