Մատչելիության հղումներ

Առողջապահության նախարարը Աժ-ում ներկայացրեց իր ղեկավարած գերատեսչության գործունեության հաշվետվությունը


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան

Հայաստանում քաղցկեղի պատճառով մահացության ցուցանիշը երկրորդ տեղում է։ Խորհրդրանում վիճակագրությունն այսօր ներկայացրեց առողջապահության նախարարը։

Նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդարանում զեկուցում էր կառավարության անցած տարվա ծրագրի հաշվետվությունը։

Իսկ ի՞նչ է անում պետությունը, որ այդ ցուցանիշը նվազի։ Քաղցկեղի դեմ պայքարի ինչ ծրագրեր ունի, հարցրեց իշխանական պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը։ Քաղցկեղի հետազոտության ծրագրերն են ավելացել, ըստ նախարարի, բայց ամբողջական բուժման ծախսերը պետությունը նախատեսում է ապահովագրության համակարգի ներդրումից հետո. - «Բայց շատ կարևոր է, որ հենց սկզբից՝ այդ վաղ հայտնաբերումից, սկրինինգներից մինչև ամբողջական առողջացումը ի վերջո քաղաքացին ստիպված չլինի ինքը կրելու այդ ֆինանսական բեռը։ Այս տրամաբանությունը դրված է համապարփակ ապահովագրության մեջ»։

Չնայած նախարարի հավաստիացումներին, նախագծին ծանոթ մասնագետները, քաղցկեղ ունեցող մարդիկ կարծում են, որ բուժման զգալի բեռը կշարունակի մնալ հիվանդի ուսերին։ Այդ մասին նրանք ավելի վաղ ասել են «Ազատության» հետ զրույցում։

Ապահովագրությամբ նախատեսվում է քիմիաթերապիայի համար հատկացնել 1,6 մլն դրամ, ինչը ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը բավարար չի համարում. - «Դա մեկ-երկու կուրս քիմիաթերապիայի արժեքն ա, ու պարզվելու ա, որ այո, կան պացիենտներ, որոնք որ ստիպված են լինելու էլի մտածել ֆինանսական միջոցներ ձեռք բերելու մասին»։

Իշխանականներից Արմեն Խաչատրյանին հետաքրքրում էր երկրում թմրամոլության պատկերը. - «Ինչ վիճակագրություն ունեք թմրամոլության տարածման այսօրվա իրավիճակի վերաբերյալ՝ սկսած մահացությունների, բուժման մեջ գտնվողների»։

Առողջապահության նախարարը պատգամավորին հետաքրքրող թվերը չհայտնեց. - «Այո, մենք նկատում ենք դիմելիության, հայտնաբերելիության աճ։ Ինչը գուցե մեր վիճակագրական տվյալները վատթարացնում են, բայց մյուս կողմից էլ մեկ այլ հարց կա։ Մենք վերջին տարիների ամբողջությամբ վերակառուցեցինք մեր Կախվածությունների դեմ պայքարի ազգային կենտրոնը, որը եթե նախկինում որևէ մեկը ցանկություն չէր ունենա այդ կենտրոն այցելելու և բուժում ստանալու։ Այսօր ունենք մի կենտրոն, որը դարձել է հրապուրիչ»։

Նույն կառավարությունն էր, որ 2021 թվականին փոխեց թմրամիջոցների մասին օրենքն ու թույլատրեց տեխնիկական կանեփի արտադրությունը, ինչը ռիսկային է, նախարարին հիշեցրեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը և հարցրեց՝ կարողանո՞ւմ են վերահսկել ռիսկերը. - «Մենք ունե՞նք, Ձեր կարծիքով, բավարար վերահսկողական պետական մեխանիզմներ, որ հանկարծ էդ տեխնիկական կանեփի աճեցումը էն բոլոր ենթադրյալ ռիսկերի տեղիք չտա և իրավամբ էդ ռիսկերը չդրսևորվեն»։

Ձայն նախարար հենց Առողջապահության նախարաության լիցենզավորման համակարգն է ընտրվել որպե սառավել խիստ ֆօլտր, որ ո վստահ լինենք, որ այն լիցենզիան տրվում էմիայն տեխնիկան կանեփոի արտադրության համար է։

«Առողջապահության նախարարության լիցենզավորման համակարգն է ընտրվել որպես առավել խիստ ֆիլտր այս գործունեությունը թույլատրելու համար», - արձագանքեց Ավանեսյանը։

Ինչո՞ւ նախարարական զեկույցում որևէ խոսք չկա 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավորվածներին հատկացված բուժօգնության մասին։ Այս հարցը հետաքրքրում էր ընդդիմադիր պատգամավոր («Հայաստան») Արմենուհի Կյուրեղյանին. - « Ի՞նչ ծառայություններ են մատուցվել և ի՞նչ ծառայությունների կարիք ունեն այդ մարդիկ»։

«Կարիք ունեցող բոլոր զինծառայողները ստացել են անհրաժեշտ բժշկական օգնությունը։ Եվ դա եղել է ոչ միայն տվյալ պահին անհրաժեշտ, այլ մենք ունենք զինվորներ, որոնք երկարատև վերականգնողական բուժումը անցնելուց հետո էս պահին էլ որոշակի, օրինակ պլաստիկ վիրահատություններ են անցնում։ Եվ ամբողջ ծավալը պետությունը իրականացրել է պետպատվերի շրջանակներում», - պատասխանեց նախարարը։

Կառավարության անդամների հաշվետվությունն արտահերթ նիստով երեկվանից է սկսվել։ Խորհրդարանում էր նաև վարչապետ Փաշինյանը, բայց այսօր նա ամբինոին չմոտեցավ, ամփոփիչ ելույթ կունենա վաղը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG