Մատչելիության հղումներ

Բանակի ղեկավարները Ուկրաինայի տարածքում Պուտինին չեն ուղեկցել


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը Վլադիմիր Պուտինի երեկվա այցի ընթացքում նրան չեն ուղեկցել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեսակապով մասնակցել է Խերսոնի շտաբի խորհրդակցությանը, իսկ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը տեղում մասնակցել է Լուգանսկի շրջանում անցկացված խորհրդակցությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG