Մատչելիության հղումներ

Հարավային Կորեան և ԱՄՆ-ը համատեղ օդային զորավարժություններ են սկսել


Հարավային Կորեան և ԱՄՆ-ը այսօր լայնածավալ համատեղ օդային զորավարժություններ են սկսել։

Զորավարժություններին կմասնակցեն հարավկորեական ավելի քան 60 ռազմական ինքնաթիռներ:

Միացյալ Նահանգները կներգրավի իր ռազմաօդային ուժերի մոտ 40 ինքնաթիռ: Զինվորականների խոսքով՝ զորավարժությունները ուղղած կլինեն դաշնակիցների համատեղ օպերատիվ կարողությունների բարձրացմանը:

Զորավարժությունները տեղի կունենան Կորեական թերակղզում լարված միջավայրում։

XS
SM
MD
LG