Մատչելիության հղումներ

Թուրքիան և Եգիպտոսը հնարավորինս արագ բարելավելու են հարաբերությունները


Մևլյութ Չավուշօղլուն և Սամեհ Շուքրին, Անկարա, 13 ապրիլի, 2023թ.
Մևլյութ Չավուշօղլուն և Սամեհ Շուքրին, Անկարա, 13 ապրիլի, 2023թ.

Թուրքիան և Եգիպտոսը համաձայնել են բարելավել հարաբերությունները: Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում ընդունել է իր եգիպտացի պաշտոնակից Սամեհ Շուքրիին:

Երկու երկրները որոշել են հնարավորինս արագ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և առաջիկա օրերին այդ մասին համատեղ հայտարարություն կտարածեն:

Եգիպտոսը և Թուրքիան նաև մտադիր են ընդարձակել համագործակցությունն էներգետիկայի բնագավառում: Թուրքիան Եգիպտոսում արտադրված էլեկտրաէներգիայի ամենախոշոր գնորդն է: Անցած ամսվա ընթացքում Չավուշօղլուն է մեկնել Կահիրե:

Երկու երկրների հարաբերությունները 2013 թվականին կտրուկ վատթարացել են, և դեսպանների փոխադարձ արտաքսում է տեղի ունեցել այն բանից հետո, երբ Եգիպտոսում գահընկեց են արել Թուրքիայի աջակցությունը վայելող «Մահմեդական եղբայրություն» շարժման լիդեր, նախագահ Մոհամեդ Մուրսիին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG