Մատչելիության հղումներ

Չարլզ երրորդ թագավորի օծությունը չի ցուցադրվի հեռուստատեսությամբ


Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետ Չարլզ երրորդը և թագուհի-ամուսին Քամիլան:
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետ Չարլզ երրորդը և թագուհի-ամուսին Քամիլան:

Բուքինգհեմյան պալատը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետ Չարլզ երրորդի օծության հանդիսավոր արարողությունը չի հեռարձակվի հեռուստատեսությամբ:

Այդպիսով, Չարլզ երրորդը կհետևի իր հանգուցյալ մոր՝ Եղիսաբեթ երկրորդի օրինակին, ով 1953 թվականին արգելել է իր օծության նկարահանումը, սակայն արտոնել է նկարահանել և լուսաբանել թագադրության արարողության մյուս դրվագները:

Ըստ բրիտանական մամուլի, Չարզ երրորդն այդ որոշումն է կայացրել, «հաշվի առնելով օծության ծեսի հատուկ սուրբ բնույթը»:

Յուղը, որով պետք է օծեն Չարլզ երրորդին, մարտի 3-ին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում հատուկ արարողակարգով օրհնել են Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլոս երրորդը և Անգլիական եկեղեցու արքեպիսկոպոս Նոսամ Նաումը:

74-ամյա Չարլզ երրորդի թագադրությունը տեղի կունենա Լոնդոնում՝ Վեստմինստերյան աբբայությունում, մայիսի 6ին: Արարողությանը ներկա կլինի մոտ երկու հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG