Մատչելիության հղումներ

Հայաստանը Ծանրամարտի աշխարհի 2024-ի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել


Ապրիլի 15-ից 23-ը Երևանում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կանցկացվի Ծանրամարտի Եվրոպայի 2023-ի Առաջնությունը։

Հայաստանը ներդրել է առավելագույն ջանքերը՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լավագույնս անցկացնելու համար, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդունելով Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդին և Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտիին:

Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է հյուրընկալել նաև Ծանրամարտի աշխարհի 2024-ի առաջնությունը:

Մուհամմեդ Ջալուդը նկատել է, որ Հայաստանն իրապես կարող է հավակնել Ծանրամարտի աշխարհի 2024-ի առաջնությունը հյուրընկալելուն, ինչի համար արդեն հայտ է ներկայացրել: Անտոնիո Կոնֆլիտտին, իր հերթին, արդյունավետ է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը։

Հանդիպմանը քննարկվել են ծանրամարտի և ընդհանրապես սպորտի մասսայականացմանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել փոխգործակցության խորացման հեռանկարների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG