Մատչելիության հղումներ

Ռուսական օդուժը Հայաստանում վարժանքի ընթացքում պայմանական հակառակորդի օդակայան է «ոչնչացրել»


Ka-52 տեսակի ռուսական մարտական ուղղաթիռ, արխիվ
Ka-52 տեսակի ռուսական մարտական ուղղաթիռ, արխիվ

Ռուսաստանի Հարավային զինտարածքի օդուժը Հայաստանում անցկացրած վարժանքի ընթացքում պայմանական հակառակորդի օդակայան է «ոչնչացրել»: Այդ մասին այսօր հայտնել է Հարավային զինտարածքի մամլո վարչությունը:

Վարժանքներին մասնակցել են Ми-8МТВ և Ка-52 տեսակի մարտական ուղղաթիռներ, ինչպես նաև МиГ-29 տեսակի մարտական ինքնաթիռ:

«Ուղղաթիռները կատարել են ուսումնական-մարտական թռիչքներ, որոնց ընթացքում «ոչնչացրել են» պայմանական հակառակորդի ավիացիոն տեխնիկան, օդակայանի ենթակառուցվածքը և թռիչքուղին: Ինքնաթիռն այդ ընթացքում ապահովել է ուղղաթիռները պայմանական հակառակորդի ՀՕՊ-ից պաշտպանելու խնդիրը, հրթիռներով հարվածներ է հասցրել օդակայանին և կապի միջոցներին», - ասվում է հաղորդագրությունում:

Բացի այդ, ուղղաթիռները և օդանավը կատարել են բարձր լեռնային պայմաններում տարբեր աստիճանի բարդության օդային մանևրեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG