Մատչելիության հղումներ

Ուկրաինական «Նավթոգազը» հայտարարում է Ռուսաստանի նկատմամբ «էներգետիկ ճակատում» հաղթանակի մասին


Ուկրաինական «Նավթոգազը» հայտարարում է Ռուսաստանի նկատմամբ «էներգետիկ ճակատում» տարած հաղթանակի մասին։ Ուկրաինայի էներգետիկ հսկա ընկերությունը պնդում է, որ Հաագայի դատարանը Մոսկվային պարտավորեցրել է 5 միլիարդ դոլար վճարել Ղրիմում՝ ընկերության ակտիվների անօրինական բռնագրավման համար։

«Այժմ Ռուսաստանը պետք է հետևի վճռին միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություններին համապատասխան»,- հայտարարել է «Նաթոգազի» գործադիր տնօրեն Ալեքսի Չերնիշովը։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն, արձագանքելով դատարանի վճռին, նշել է, որ Ռուսաստանը դեռ ուսումնասիրում է այն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG