Մատչելիության հղումներ

Լեմկինի ինստիտուտը քննադատել է միջազգային հանրությանը, որ բավարար ջանքեր չի գործադրել՝ ստիպելու Բաքվին բացել Լաչինը


Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը իր վրդովմունքն է հայտնել Լաչինի միջանցքի բացման հարցով Արդարադատության միջազգային դատարանի ժամանակավոր միջոցների վերաբերյալ պարտավորեցնող որոշումը Բաքվի կողմից չիրականացնելու կապակցությամբ։

«Լեմկինի ինստիտուտը նաև մտահոգված է, որ միջազգային հանրությունը չի կարողանում աջակցություն ցուցաբերել կենսունակ մեխանիզմներով ՄՔԴ-ի որոշումները պարտադրելու հարցում»,- հայտարարել է կազմակերպությունը, փաստելով, որ միջազգային հանրությունը բավարար ջանքեր չի գործադրել ստիպելու Բաքվին վերացնել ճանապարհի շրջափակումը:

Կառույցը մասնավորապես Եվրամիությանն է քննադատել, այդ թվում՝ դիտորդական առաքելությանը, Հարավային Կովկասում ԵՄ բանագնաց Տոյվո Կլաարին, պնդելով, որ վերջինս «շարունակում է իր ամոթալի ջանքերը՝ երկու կողմերին ուղղված կոչերով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG