Մատչելիության հղումներ

ԱՄՆ Պետդեպարտամենտի նոր պաշտոնական ներկայացուցիչը Մեթյու Միլլերն է


ԱՄՆ Պետդեպարտամենտի շենքը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի շենքը Վաշինգտոնում, արխիվ

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի նոր պաշտոնական ներկայացուցիչը կլինի Մեթյու Միլլերը, հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Նա նշել է, որ Ուկրաինական պատերազմի առաջին ամիսներին Միլլերը միացել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի թիմին։ «Նրա համար արտասովոր չէ կողմնորոշվել և հաղորդակցվել այնպիսի բարդ գլոբալ մարտահրավերներին, որոնց մենք այսօր բախվում ենք», - ասել է պետքարտուղարը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Պետքարտուղարության նախկին պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը կտեղափոխվի գերատեսչության այլ պաշտոնի։ «Նա կշարունակի աշխատել Պետդեպարտամենտում իմ անմիջական հսկողության ներքո», - ասել է Բլինքենը մարտի 8-ի հայտարարության մեջ:

Փրայսը Պետքարտուղարության խոսնակի պաշտոնը լքել է մարտի 17-ին, այն ժամանակավորապես զբաղեցնում էր տեղակալ Վեդանտ Պատելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG