Մատչելիության հղումներ

Գրիգորյանը Վաշինգտոնում Օլսոնի և Բոնոյի հետ քննարկել է հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքին առնչվող հարցեր


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Վաշինգտոնում երեկ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցություններով ավագ խորհրդատու Լու Բոնոյի հետ։

Ըստ փոխվարչապետի գրասենյակի՝ կողմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը, Հայաստանում և տարածաշրջանում անվտանգությանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների ընթացքին առնչվող հարցեր։

Վաշինգտոնը բազմիցս է առաջարկել ԱՄՆ շարունակական աջակցությունը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ քննարկումներին նպաստելու գործում։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մարտի վերջին հեռախոսազրույց էր ունեցել թե՛ Հայաստանի վարչապետի, թե՛ Ադրբեջանի նախագահի հետ։ Ալիևի հետ զրույցում պետքարտուղարն ընդգծել էր, որ չկա ռազմական լուծում, և կարևորել Լաչինի միջանցքի վերաբացումը:

Ուղիղ 4 ամիս՝ 2022-ի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ 120 հազար արցախցիներ 4 ամսից ավելի է՝ զրկված են կյանքի տարրական իրավունքներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG