Մատչելիության հղումներ

Պապիկյանը Բրյուսելում այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն


Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բրյուսելում այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը նշում է, որ տեղի է ունեցել Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել է ԵԴՈՒԳՀ հրամանատարությունը, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ռազմական ներկայացուցիչները՝ պատվո պահակախմբի և նվագախմբի մասնակցությամբ:

Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը երեկ է աշխատանքային այցով մեկնել Բրյուսել: Ռազմական գերատեսչությունն օրակարգից մանրամասներ չէր հրապարակել։

XS
SM
MD
LG