Մատչելիության հղումներ

Ադրբեջանական գազի արտահանման ծավալներն աճել են 11 տոկոսով


Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազով, արխիվ
Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազով, արխիվ

«2023 թվականի առաջին երեք ամիսներին ադրբեջանական գազի արտահանման ծավալներն աճել են 11.2 տոկոսով՝ հասնելով 6․5 միլիարդ խորանարդ մետրի», - այսօր Twitter-ում գրել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։

Ադրբեջանցի պաշտոնյայի փոխանցմամբ, արտահանված գազի 45 տոկոսը՝ 2․9 միլիարդ խորանարդ մետր, բաժին է հասել եվրոպական շուկաներին։

«Եվս 2․7 միլիարդ խորանարդ մետր գազ է արտահանվել Թուրքիա։ Արտահանման ծավալներով երրորդ տեղում է Վրաստանը՝ շուրջ 1 միլիարդ խորանարդ մետր կամ արտահանված գազի ընդհանուր ծավալի 14 տոկոսը», - նշել է Շահբազովը։

XS
SM
MD
LG