Մատչելիության հղումներ

Բայդեն. «Ծրագրում եմ 2024-ին պայքարել վերընտրվելու համար, սակայն հիմա պատրաստ չեմ հայտարարություն անել»


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արխիվ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արխիվ:

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ասել է, թե ցանկանում է վերընտրվել, բայց այդ մասին դեռ չի ուզում հայտարարություն անել: Այդ մասին Բայդենն ասել է NBC հեռուստակայանի թղթակցի հետ զրույցում:

«​Այո, ես ծրագրում եմ վերընտրվել, բայց դեռ պատրաստ չեմ այդ մասին հայտարարել»,- ասել է Բայդենը:

Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենան 2024 թվականի նոյեմբերին:

Նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես ցանկանում է առաջադրվել ընտրություններում:

Ենթադրվում է, որ Բայդենը հաջորդ ընտրությունների վերաբերյալ իր պաշտոնական տեսակետը կհայտնի այս տարվա ամռանը կամ աշնանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG