Մատչելիության հղումներ

Մալիշկայում կինը փորձել է բռնություն գործադրել Փաշինյանի նկատմամբ, նա ձերբակալվել է. ՔԿ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է Քննչական կոմիտեն։

Ըստ կառույցի հաղորդագրության՝ վարչապետի Վայոց ձոր՝ Մալիշկա կատարվող այցի ընթացքում այսօր խաչմերուկում նրան է մոտեցել մի կին, ապա մոտ մեկ ժամ անց, կինը, չենթարկվելով ոստիկանների պահանջներին, Մալիշկայի առանձնատներից մեկի բակում, «վարչապետի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել՝ անձրևանոցը նետել նրա ուղղությամբ»։

Կինը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, նախատեսվել է քրեական վարույթ։

Այլ մանրամասներ ՔԿ-ից չեն հայտնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG