Մատչելիության հղումներ

Ուկրաինայից տուն են վերադարձել 106 ռուսաստանցի ռազմագերիներ


Ռուս-ուկրաինական պատերազմը:
Ռուս-ուկրաինական պատերազմը:

Ուկրաինական գերությունից հայրենիք են վերադարձել 106 ռուսաստանցի ռազմագերիներ:

Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, որի փոխանցմամբ, «106 զինծառայողների կյանքը գերության պայմաններում վտանգված է եղել»:

Ռազմագերիներին օդանավերով փոխադրում են Ռուսաստան, որտեղ նախ Մոսկվայում ստուգումների կենթարկվեն, ապա բուժման նպատակով կտեղափոխեն Պաշտպանության նախարարության բուժհիմնարկներ:

«Ազատություն ստացած բոլոր զինծառայողներին տրվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG