Մատչելիության հղումներ

Ռուսներին քաղաքացիություն կամ բնակության իրավունք առավել հաճախ տրամադրող երկրներից է նաև Հայաստանը


Ռուսաստանից Հայաստան ժամանող ուղևորներ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ
Ռուսաստանից Հայաստան ժամանող ուղևորներ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ծանուցելով այլ երկրներում քաղաքացիության կամ բնակության իրավունքի մասին՝ ռուսաստանցիներն ի շարս այլոց նշել են նաև Հայաստանը:

«Առավել հաճախ Ռուսաստանի քաղաքացիները հայտնել են Իսրայելում, Ուկրաինայում, Հայաստանում, Թուրքիայում, Գերմանիայում, Վրաստանում, Միացյալ Նահանգներում, Մոլդովայում, Իսպանիայում, Իտաիայում և Ֆրանսիայում քաղաքացիություն կամ բնակության թույլտվություն ունենալու մասին», - ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության մամլո վարչության ներկայացուցիչը:

Անցյալ տարվա ընթացքում ռուսաստանցիներն ընդհանուր հաշվով ներկայացրել են ավելի քան 50 հազար նմանօրինակ ծանուցումներ, որոնցից 31 հազար՝ այլ երկրում քաղաքացիություն ունենալու, և 19 հազարը՝ այլ երկրում օրինական կարգով բնակվելու իրավունքի մասին են:

2023 թվականի հունվարին ռուսաստանցիները Ներքին գործերի նախարարությանը տեղեկացրել են 5 հազար ծանուցագիր, որոնցից 3 հազարն այլ երկրում քաղաքացիություն ստանալու և 2 հազարը՝ բնակվելու իրավունքի մասին են:

Ըստ ռուսական օրենքների, այլ երկրում քաղաքացիություն կամ բնակության իրավունք ստանալու դեպքում քաղաքացին պարտավոր է այդ մասին տեղեկացնել ՆԳՆ-ին:

Պահանջը խախտելու դեպքում իշխանությունները Ռուսաստանի քաղաքացուն կարող են տուգանել մինչև 200 հազար ռուբլով կամ պարտադրել հանրօգուտ աշխատանք՝ մինչև 400 ժամ:

XS
SM
MD
LG