Մատչելիության հղումներ

Սերոբ Բեջանյանը, համատեղության կարգով, դեսպան է նշանակվել Մալայզիայում


Ինդոնեզիայում Հայաստանի դեսպան Սերոբ Բեջանյանը, համատեղության կարգով, նշանակվել է Մալայզիայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Ջակարտա)։

Հրամանագրի տեքսը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։

Բեջանյանն Ինդոնեզիում Հայաստանի դեսպանն է 2022-ի հուլիսից։

Նա նախկինում զբաղեցրել է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի, ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության խորհրդականի, ապա ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետի պաշտոնները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG