Մատչելիության հղումներ

ԱՄՆ փոխքարտուղարը հանդիպումներ է ունենում Երևանում


ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարաման հանդիպումներ է ունենում Երևանում։

Միացյալ Նահանգները շահագրգռված է երկու երկրների միջև կոմերցիոն կապերի խորացման և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ բնագավառում փոխգործակցության խթանման հարցում, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Վենկատարաման, արդյունավետ գնահատել Երևանում անցկացված Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստը։

Ըստ Հայաստանի կառավարության՝ նկատելով, որ երկկողմ հարաբերությունները կրում են դինամիկ զարգացման բնույթ՝ գործադիրի ղեկավարն անհրաժեշտ է համարել տնտեսական փոխգործակցության հետևողական խորացմանն ուղղված քայլերի իրականացումը։

Գրիգորյան-Վենկատարաման հանդիպում, 7-ը ապրիլի, 2023թ․
Գրիգորյան-Վենկատարաման հանդիպում, 7-ը ապրիլի, 2023թ․

Արուն Վենկատարամային այսօր ընդունել է նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, քննարկել հայ-ամերիկյան ներդրումների, գործարար միջավայրի բարելավման, բարձր տեխնոլոգիաների և էներգետիկայի ոլորտներում առկա համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները։

Ըստ ԱԽ գրասենյակի՝ կողմերը նաև ընդգծել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հետագա ամրապնդման կարևորությունը։

Տնտեսության և էներգետիկայի հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը Երևանում, 7-ը ապրիլի, 2023թ․
Տնտեսության և էներգետիկայի հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը Երևանում, 7-ը ապրիլի, 2023թ․

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն էլ տեղեկացնում է, որ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում տեղի է ունեցել տնտեսության և էներգետիկայի հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը՝ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Վենկատարամանի համանախագահությամբ։

Հանդիպմանը կարևորվել է հայ-ամերիկյան փոխգործակցության հետագա ամրապնդումը՝ ուղղված ընդհանուր բարեկեցության խթանմանը և տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմանը։

Օրակարգում էին նաև ներդրումների, էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները, գործարար միջավայրի բարելավման, համատեղ ծրագրերի իրականացման հարցեր, նախանշվել հետագա աշխատանքների առաջնահերթությունները և իրականացվելիք քայլերը։

Ըստ ԱՄՆ դեսպանության՝ Վենկատարամանը Հայաստանան է ժամանել երեկ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG