Մատչելիության հղումներ

Լավրովը հույս ունի, որ այլ երկրներ չեն միջամտի տարածաշրջանային գործընթացներին


Պաշտոնական Անկարան ցանկանում է, որպեսզի Ադրբեջանը և Հայաստանը համապարփակ խաղաղության համաձայնագիր ստորագրեն, այսօր Ռուսաստանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։

Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ երեկ և այսօր Լավրովի հետ քննարկել են Հարավային Կովկասին, Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր։

Ռուսաստանի արտգործնախարարն իր հերթին ընդգծել է, թե Մոսկվան ողջունում է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը և տարածաշրջանում հետպատերազմական վերականգնումը։

«Ինչպես հայտնի է, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև բոլոր հարցերի շուրջ ձեռք են բերվել եռակողմ պայմանավորվածություններ, այդ պայմանավորվածությունները հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների հիմքում են»,- հայտարարել է ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը և հույս հայտնել, որ «ոչ տարածաշրջանային գործընկերները չեն միջամտի այդ գործընթացին, այլ կուղղորդեն կողմերին եռակողմ համաձայնագրերի խստորեն իրականացմանը»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG