Մատչելիության հղումներ

Պրիգոժինը խոստացել է համալիր ստեղծել ի հիշատակ զոհված վագներականների


Եվգենի Պրիգոժինը վագներականների գերեզմանոցում, արխիվ
Եվգենի Պրիգոժինը վագներականների գերեզմանոցում, արխիվ

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր, նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր դաշնակիցը համարվող գործարար Եվգենի Պրիգոժինն այսօր վագներականների գերեզմանոցից ուղերձով դիմել է ռուսաստանցիներին:

Նա ասել է, թե այստեղ՝ Կրասնոդարի երկրամասի Բակինսկայա գյուղակի տարածքում գտնվող գերեզմանատանը կստեղծվի համալիր`զոհերի հիշատակին:

«Այո, զինվորները պատերազմներում երբեմն զոհվում են, այդպիսին է կյանքը»,- ասել է Եվգենի Պրիգոժինը:

Նա իր ուղերձում նաև նշել է, որ ուկրաինացիները դեռ չեն հեռանում Բախմուտից, իսկ երբ հեռանան՝ անպայման պաշտպանական դիրքեր կստեղծեն քաղաքի մոտակայքում:

Պրիգոժինը կոչ է արել Ուկրաինայում հաջողության հասնելու համար զենքով ու զինամթերքով սատարել վագներականներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG