Մատչելիության հղումներ

Իսրայելի ՀՕՊ-ը վնասազերծել է Լիբանանի հարավից արձակված տասնյակ հրթիռներ


Հրթիռի հարվածից տուժած բանկի շենքը, Շլոմի, Իսրայել, 6 ապրիլի, 2023թ.
Հրթիռի հարվածից տուժած բանկի շենքը, Շլոմի, Իսրայել, 6 ապրիլի, 2023թ.

Իսրայելի հակաօդային պաշտպանությունը խոցել է Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ արձակված տասնյակ հրթիռներ:

Ընդհանուր հաշվով Լիբանանից 34 հրթիռ է արձակվել, դրանցից 25-ը վնասազերծվել են ՀՕՊ-ի միջոցով: Առնվազն 5 հրթիռ ընկել է Իսրայելի տարածքում: Որոշ շինություններ վնասվել են, մի քանի մարդ տուժել է: Դրանից հետո Լիբանանի հարավը ենթարկվել է հուժկու հրետակոծության:

Միջադեպը տեղի է ունեցել տարածաշրջանում լարվածության պայմաններում, քանի որ վերջերս իսրայելցիները խուզարկություններ են անցկացրել Երուսաղեմում Ալ Աքսայի մրզկիթի շրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG