Մատչելիության հղումներ

«ՍԻԼ Ինշուրանսը» ենթարկվել է կարգապահական տույժի


«ՍԻԼ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը կարգապահական տույժի է ենթարկվել Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի կանոնների խախտման համար, հայտնում են բյուրոյից։

«...ապահովագրողների կողմից ապահովագրավճարների սահմանման և դրա կիրառման գործընթացի նկատմամբ նվազագույն պահանջները խախտելու համար ընկերության նկատմամբ կիրառվել է տուգանք՝ ապագայում նման խախտում չկրկնելու հանձնարարականով», - ասված է արձանագրության մեջ:

Փետրվարին «Ազատությունը» հաղորդել էր, որ Ոստիկանությունը ավտոմեքենաների ապահովագրությունը պատվիրել է «Սիլ Ինշուրանսին» առանց մրցույթի։ Իշխանության հետ փոխկապակցված այդ ընկերությունը միայն Ոստիկանության ավտոմեքենաների ապահովագրման համար այս տարի պետբյուջեից մոտ կես միլիոն դոլար կստանա։ «Ազատության» հարցումներից պարզ էր դարձել, որ Ավտոապահովագրողների բյուրոն այս գործարքի վերաբերյալ կարգապահական վարույթ է սկսել իշխող պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին ու նրա ընտանիքին պատկանող «Սիլ Ինշուրանսի» դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG