Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահը ժամանեց Լեհաստան


Զելենսկի-Դուդա հանդիպում Լեհաստանում, 22-ը դեկտեմբերի, 2022թ․
Զելենսկի-Դուդա հանդիպում Լեհաստանում, 22-ը դեկտեմբերի, 2022թ․

Առաջին պաշտոնական այցով Լեհաստան է ժամանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Սա Զելենսկու երրորդ արտասահմանյան ուղևորությունն է պատերազմի մեկնարկից ի վեր։

Լեհաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ, Վարշավայում Զելենսկին կհանդիպի լեհ պաշտոնակից Անջեյ Դուդայի, վարչապետ Մատեուշ Մորավեցկիի, մի շարք նախարարների հետ, ինչպես նաև ուղերձով կդիմի լեհերին և հարևան այդ երկրում ապաստանած ուկրաինացի փախստականներին։

XS
SM
MD
LG