Մատչելիության հղումներ

Ալիևը պետական այցով ժամանել է Տաջիկստան


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական այցով ժամանել է Տաջիկստան։

Դուշանբեում Ալիևն ու Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը կքննարկեն երկկողմ համագործակցության հեռանկարները։

Տաջիկստանի նախագահին առընթեր վիճակագրության գործակալության տվյալներով՝ 2022 թվականին տաջիկ-ադրբեջանական ապրանքաշրջանառությունը կազմել է 6,2 մլն դոլար, ինչը կազմում է Տաջիկստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր 0,1 տոկոսը։

Երկկողմ ապրանքաշրջանառության մոտ 95 տոկոսը բաժին է ընկնում Տաջիկստանի կողմից ադրբեջանական ապրանքների ներմուծմանը։

XS
SM
MD
LG