Մատչելիության հղումներ

Հասիմ Թաչին վիշտ ու ցավ է հայտնել Կոսովոյի հակամարտության բոլոր զոհերի համար


Կոսովոյի նախկին նախագահ Հասիմ Թաչին կանգնած է Հաագայի միջազգային դատարանի առաջ։ Մեղադրող կոմղը պնդում է, որ նա անձնական պատասխանատվություն է կրում Կոսովոյում և Ալբանիայի հյուսիսում 1998-99 թվականներին կատարված մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործությունների մի շարք դրվագների համար։

Թաչին մեղադրանքը չի ընդունում։ Դատական այսօրվա նիստում, երբ նրան խոսք է տրվել, նա ասել է, որ բոլոր զոհերի համար ցավ է զգում։

«Թույլ տվեք օգտվել այս հնարավորությունից, ասելու, որ ես վիշտ ու ցավ եմ զգում այդ սարսափելի պատերազմի բոլոր զոհերի համար՝ անկախ նրանց էթնիկ, կրոնական, կամ քաղաքական հայացքներից ու պատկանելիությունից։ Անարդարությունը չի կարող ուղվել և բուժվել մեկ այլ անարդարությամբ, բոլոր այս մեղադրանքներով ես անմեղ եմ»,-Հաագայի միջազգային դատարանում ասել է Կոսովոյի նախկին նախագահը, ով Սերբիայի դեմ պատերազմում Կոսովոյի բանակի հրամանատարներից մեկն էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG