Մատչելիության հղումներ

Պուտինի խորհրդականը Բաքվում է


Ռուսաստանի նախագահի խորհրդական Ռուսլան Էդելգերիև, արխիվ
Ռուսաստանի նախագահի խորհրդական Ռուսլան Էդելգերիև, արխիվ

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը և Ռուսաստանի նախագահի խորհրդական Ռուսլան Էդելգերիևը Բաքվում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկու երկրների միջև տնտեսական գործընկերության դիվերսիֆիկացման և միջտարածաշրջանային կապերի զարգացման հարցեր։

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում նշվել են Ադրբեջանում բիզնեսի և ներդրումային բարենպաստ հնարավորությունները։ Ջաբարովն ընդգծել է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան, նշել է գործարար շրջանակների միջև գործընկերության ակտիվացման կարևորությունը տնտեսական ներուժի իրացման, առևտրային և ներդրումային կապերի ամրապնդման գործում։ Նա ասել է , թե «Ադրբեջանում բարենպաստ գործարար և ներդրումային միջավայրը, օկուպացիայից ազատագրված ադրբեջանական տարածքների լայն ներուժը նոր հեռանկարներ են բացում տարածաշրջանային համագործակցության զարգացման համար, ներառյալ՝ Ռուսաստանի Դաշնության հետ գործընկերությունը»։

Ադրբեջանցի նախարարի խոսքով՝ ռուս ներդրողները կարող են օգտվել նաև միջազգային միջանցքների խաչմերուկում գտնվող «Ալյաթ» ազատ տնտեսական գոտու տրանսպորտային և լոգիստիկ հնարավորություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG