Մատչելիության հղումներ

Յակով Միլատովիչը հաղթեց Չեռնոգորիայի նախագահական ընտրություններում


Միլատովիչը կնոջ հետ ընտրատեղամասում, 2-ը ապրիլի, 2023թ․
Միլատովիչը կնոջ հետ ընտրատեղամասում, 2-ը ապրիլի, 2023թ․

Չեռնոգորիայում, նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո, էկոնոմիկայի նախկին նախարար Յակով Միլատովիչը համոզիչ հաղթանակ է տարել։ Այսպիսով, երկիրն այլևս չի ղեկավարի նրա մրցակիցը՝ գործող նախագահ Միլո Ջուկանովիչը, ով Չեռնոգորիան, կարճ ընդմիջումներով, ղեկավարում էր 1991 թվականից։

Մոնիտորինգի և հետազոտությունների կենտրոնի տվյալներով՝ Միլատովիչը ստացել է ձայների ավելի քան 60 տոկոսը։

37-ամյա Միլատովիչն աջ կենտրոնամետ «Եվրոպան հիմա» շարժման հիմնադիր անդամն է և դրա նախագահի տեղակալը:

Միլատովիչի նախընտրական խոստումները ներառում էին կոռուպցիայի դեմ պայքար, կենսամակարդակի բարելավում և Չեռնոգորիայի՝ ԵՄ անդամակցությանն ուղղված քայլեր:

Երեկ երեկոյան Ջուկանովիչն ընդունել է պարտությունը և շնորհավորել մրցակցին հաղթանակի կապակցությամբ։

XS
SM
MD
LG