Մատչելիության հղումներ

Բլինքենը Լավրովի հետ զրույցում կոչ է արել ազատ արձակել լրագրող Գերշկովիչին և Փոլ Ուիլանին


Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ամերիկյանի կողմի նախաձեռնությամբ։

Բլինքենը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին ազատ արձակել ձերբակալված ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչին, ինչպես նաև նախկինում լրտեսության համար դատապարտված Փոլ Ուիլանին, ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են նաև միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի ապահովման համար պայմանների ստեղծման կարևորությունը։

ՌԴ ԱԳՆ-ն ևս հայտնել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները քննարկել են The Wall Street Journal-ի լրագրողի կալանավորման հարցը։

XS
SM
MD
LG